ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մարիա Զախարովա. Մերձավորարևելյան զինյալների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին մտահոգում է Մոսկվային

Մարիա Զախարովա. Մերձավորարևելյան զինյալների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին մտահոգում է Մոսկվային
29.10.2020 | 22:27

«Օտարերկրյա զինյալների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին մտահոգում է Մոսկվային», - այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շարունակվող ռազմական գործողությունները, Մերձավոր Արևելքից ժամանող զինյալների` ռազմական գործողություններին մասնակցության ծավալի աճը խորապես մտահոգում է մեզ։ Զգալիորեն աճել են հակամարտող կողմերի տնտեսությունների և հանրությունների կրած վնասները», - նշել Զախարովան։


Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ` հակամարտության խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեռնարկած ջանքերի շրջանակներում «այլընտրանք չունի»։

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ